Armeniska

«LSS օգնականներ»[1]՝ օգնություն, աջակցություն և փորձառություն իրավական հարցերում:

Երբ Դուք կամ Ձեր մտերիմներից որևէ մեկն իր ամենօրյա գործերի կատարման հետ կապված  օգնության կարիք է զգում, մենք համոզված ենք, որ ամենից լավ Դուք ինքներդ կարող եք որոշել, թե ինչ հարցերում և ինչպիսի օգնության կարիք ունեք: Այնպես որ LSS օգնականների հետ Դուք օգնության, խնամքի և անվտանգության մեծ հնարավորություններ ունեք, որոնց Դուք արժանի եք ու որոնց իրավունքն ունեք:

 

Ամենօրյա գործերն ավելի հեշտ են LSS օգնականների հետ:

«LSS օգնականները» համազգային կազմակերպություն է, որը գործում է Շվեդիայով մեկ` գրասենյակներ ունենալով Ստոկհոլմում, Գյոթեբորգում և Մալմյոյում: Մենք կարող ենք անհատական աջակցություն առաջարկել հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչպես նաև՝ իրավական և վարչական հարցերով անվճար օգնություն՝ համաձայն Ձեր հաշմանդամության հետ կապված պահանջների (LSS behov), քանի որ մենք քաջ գիտակցում ենք, որ իրավաբանական գործընթացներն ու իշխանությունների հետ շփումները կարող են միաժամանակ  հոգնեցնող և ժամանակ խլող լինել:

 

Ձեր կարիքները, Ձեր ընտրությունը:

Մենք հավաքագրում ենք, աշխատանքի ընդունում և ուսուցանում անհատական խնամողների՝ համապատասխան Ձեր յուրահատուկ կարիքների:

Մենք հավատում ենք Ձեր ընտրության ազատությանը և հենվում ենք անհատական օգնությունը կառավարելու Ձեր ունակության վրա, մենք նաև գիտակցում ենք մեր կլիենտների օգուտները, ովքեր իրենց հետ աշխատելու համար ընտրում են իրենց ընտանիքի անդամներին կամ բարեկամներին:

LSS օգնականների հետ Դուք կարող եք իրավական և վարչական օգնություն ստանալ ցանկացած պահի և կարող եք լիովին ազատ զգալ մեր մեծապես արհեստավարժ, ճշտապահ և լավ կրթված անձնակազմի հետ, որը լայն փորձ ու գիտելիքներ ունի Ձեր հաշմանդամության վերաբերյալ:

Ի հավելումն՝ մեր ապահովագրական քաղաքականությունն անհատականացված է՝ համապատասխանելու համար  նորագույն հրահանգներին, և մեր վարձավճարներն ու աշխատանքային պայմանները բարձր են գնահատվում խնամք իրականացնողների, ինչպես նաև՝ օգտատերերի կողմից, ովքեր ստանում են երջանիկ  և բավարարված խնամողներ:

 

LSS օգնականների հետ Դուք ստանում եք.

–  Ամբողջական լուծումներ՝ բավարարելու համար տանը և տանից դուրս ամեն ինչի հետ կապված Ձեր յուրահատուկ կարիքները և պահանջները

–  Տնային այցելություններ՝ համապատասխան Ձեր պահանջների

–  Համագործակցություն՝ տեղական և տարածքային մարմինների (kommun och landsting) և մասնավոր գործակալների հետ

–  Մեծ թվով ժամանակավոր աշխատողներ՝ փոխարինելու աշխատակցին նրա բացակայության դեպքում

–  Անհատական խորհրդատվություն և աջակցություն՝ Ձեր հաշմանդամության հետ կապ ունեցող իշխանական մարմինների և այլ հաստատությունների հետ հարաբերություններում

–  Օգնություն՝ դիմումների ձևաթղթեր լրացնելիս

 

Եթե Դուք որևէ հարց ունեք, խնդրում ենք ազատ զգալ՝ կապվելու մեզ հետ 031-83 36 50 հեռախոսահամարով կամ էլ.նամակ ուղարկել info@lssassistans.se հասցեով:

 

 

 


[1] LSS-ն առաջնորդվում է Շվեդիայում որոշակի հաշմանդամություն ունեցող մարդկանց աջակցություն և  ծառայություններ տրամադրելու մասին օրենքի վրա: